ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստծո հետ հարաբերության ձևը մարդը չէ, որ դնում է, այլ Աստված

Աստծո հետ հարաբերության ձևը մարդը չէ, որ դնում է, այլ Աստված
13.11.2023 | 11:14

Սուրբ մարդիկ ասում են, որ անհնար է ճանաչել Աստծուն, եթե դու չես ձգտում ապրել իր պատվիրաններով։

ՈՒրեմն, եթե դու չես ձգտում Տիրոջ պատվիրաններով ապրել, այլ ասում ես` իմ Աստված իմ մեջ է, ես իրեն իմ մեջ կաղոթեմ, դա հաշիվ չի, այդպես չի լինում։

Որովհետև Աստծո հետ հարաբերության ձևը մարդը չէ, որ դնում է, այլ Աստված։

Ճիշտ այնպես, ինչպես որ հայրն է դնում տան օրենքն իր երեխաների համար։

Որպեսզի դու Աստծուն ճանաչես, Ինքը պիտի Իրեն հայտնի քեզ։

Իսկ Տեր Հիսուսն ասաց, որ Ինքն Իրեն կհայտնի միայն այն մարդկանց, ովքեր պահում են իր պատվիրանները (Հովհ․ 14։21)։

Մի բան է հավատալ, որ Աստված կա, բայց լրիվ այլ բան՝ ճանաչել Աստծուն։

Սրանք տարբեր բաներ են։

ՈՒ գիտե՞ք որն է տարբերությունը։ Սուրբ Սիղուան Աթոսացին ասում է.

«Ով ճանաչում է Աստծուն Սուրբ Հոգով, նրա հոգին այրվում է Աստծո հանդեպ սիրուց օր ու գիշեր, և նրա հոգին չի կարող կապված լինել երկրային որևէ բանի»:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ